Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

Նեպալի ժամանակավոր կառավարության ղեկավարը խոսել է ընտրությունների անցկացման ժամկետների մասին

Նեպալի Գերագույն դատարանի նախկին ղեկավար Սուշիլա Կարկին, որի թեկնածությանը՝ որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, երկիրը փոթորկած անկարգություններից հետո աջակցել են երկրի բանակն ու ցուցարարները, հույս ունի ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։

«Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ես չեմ ասում, որ կարող եմ իրականացնել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ։ Իմ առաքելությունն է կազմակերպել ընտրություններ և իշխանությունը հանձնել նոր ղեկավարությանը», — News18-ին տված հարցազրույցում ընդգծել է Կարկին։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է կանխել ընտրությունների արդյունքի վրա ցանկացած ֆինանսական ազդեցություն և երաշխավորել դրանց արդարությունը։

Նրա գնահատականներով՝ ընտրությունների կազմակերպումը կարող է տևել վեց ամսից մինչև մեկ տարի։ «Ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չեմ, ես դատավոր եմ և երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունեմ», — ընդգծել է Կարկին՝ չբացառելով, որ ընտրությունները կարող են առաջ բերել նոր կամ ավելի երիտասարդ առաջնորդների։

Շաբաթվա սկզբից Նեպալի տարածքում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցները, որոնք կազմակերպվում էին ի նշան բողոքի՝ ընդդեմ երկրում կոռուպցիայի և սոցցանցերի արգելքի։ Ցույցերի հետևանքով հրաժարական տվեց վարչապետ Շարմա Օլին։ Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, կառավարությունը վերացրեց սոցիալական ցանցերի արգելքը:

Կարկին Նեպալի Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016-2017 թվականներին՝ դառնալով երկրում այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նա հայտնի է դատական ​​համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին իր աջակցությամբ։

Դատավորի պաշտոնից հեռանալուց հետո նա դարձել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև