Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկա 10 ամիսներին. թյուրքագետ

5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկ 10 ամիսներին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։

Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակներ։

Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն խոսում են, որ «Զանգեզուրի միջանցք» են ստանալու Սյունիքով, այլև դրա իրականացման համար շինարարական աշխատանքներ են տանում, որոնց մեծ մասը պետք է ավարտվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ տարվում է մեծ քարոզչական (հատկապես Իրանում ու Ռուսաստանում) ու քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որպեսզի վիճարկվի Սյունիքի հայկականությունը, հետևաբար՝ դրա հանդեպ թուրքական հավակնությունները դառնան ավելի լեգիտիմ։ Ցավոք, այս ուղղությամբ արդեն որոշ հաջողություններ գրանցել են։

Ադրբեջանում հետևողական քարոզվում է հակահայկականություն։ Դա բարձրացված է պետական մակարդակի՝ «ատելության խոսքի» քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գրավման) շարունակական հանրայնացում։ Դա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պատրաստություն է։

Թուրքիան չի պատրաստվում բացել որևէ սահման, որևէ անցակետ, անել որևէ քայլ, որ կարող է ուժեղացնել Հայաստանը կամ այն դարձնել ավելի ինքնիշխան։ Չկա նման բան, գոյություն չունի նման նպատակ։ Հակառակը՝ Թուրքիան շարունակելու է օգտագործել «սահմանի բացման հետ գալիք դրախտի» թեման որպես խայծ՝ մեր հանրությունը թմրեցնելու ու մեզանից զիջումներ կորզելու համար։

Այս 5 կետերի մասին չեն խոսելու կառավարության նիստերում, պետրոսղազարյանական հեռուստաալիքներով, խոսողներին փորձելու են լռեցնել, պիտակավորել որպես «բայղուշներ» ու «պատերազմ հրահրողներ»։ Բայց դրանից այս իրողությունները չեն փոխվելու։ Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն» (politics of appeasement)։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը պետք է, որ այս ճշմարտությունների մասին ոչ մեկ չխոսի, որ իրենք պահպանեն իրենց իշխանությունը՝ օրեցօր փոքրացող ու թուլացող Հայաստանում։

Մենք՝ Հայաստանում մեր ու մեր սերունդների երջանիկ ու ազատ կյանքը պատկերացնողներս պետք է խոսենք, բացատրենք, հանրայնացնենք ու քաղաքական ճանապարհով պայքարենա այս իրողությունների դեմ՝ վստահ լինելով, որ լուծումներ կան։ Լուծումներ կան, կգտնվեն նորերը թուրքական թշնամանքի դեմ, եթե նման նպատակ սահմանվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև