Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

Ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա, ինչքան ուզում է՝ «թռեք օդ, իջեք ներքև». Ալեն Սիմոնյան

Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այո՛, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից: Բա՞ մենք մարդ չենք սպանել, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից», — հարցադրումով դիմել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ կարծում է՝ այդ զգայունությունը երկու կողմից էլ կա, բայց իրենց համար առաջնային և կարևոր է կոմունիկացիաների՝ հնարավորինս արագ բացումը: Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ էմոցիոնալ հարցը շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է:

«Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա: Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում: Դա անխուսափելի է: Ինչքան ուզում է, կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև», — ասել է ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ օրինակ, բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, որովհետև այդպես ձեռնտու է:

«Ադրբեջանը վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը 30 տարի, չեմ ասում՝ ճիշտ է, սխալ է, իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն անող հայտարարություններ է անում և Ադրբեջանի համար շատ կարևոր է ապագա յուրաքանչյուր սպառնալիք կանխել»,- ասել է նա:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև