Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, այն պետք չէ կապել Ադրբեջանի պահանջի հետ. Սրբուհի Գալյան

Մեր սահմանադրության և շատ սահմանադրությունների նախաբաններ նմանություններ ունեն, և այո՛, այդ խնդիրը, եթե խնդիր է, կարող է բարձրաձայնվել, բայց մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե մենք խնդիր չենք տեսնում մեր սահմանադրության մեջ, և ասում ենք, որ այն, ինչ բարձրաձայնվում է, օրինակ, Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ինչպե՞ս բարձրացնենք դա որպես խնդիր այլ պետության համար: Բացարձակ տրամաբանական չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով այն պնդմանը, որ, որոշ սահմանադրագետներ գտնում են՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ:

Գալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը խնդրահարույց չէ համարել Հայաստանի Սահմանադրությունը, դրա փոփոխության մտադրությունը պետք չէ կապել Ադրբեջանի պահանջների հետ, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում:

Լրագրողի հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստորագրվելու «Խաղաղության պայմանագիրը», երբ ադրբեջանական կողմը պահանջում է սահմանադրության փոփոխություն, նա պատասխանել է.

«Ամեն դեպքում «Խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է: Բազմաթիվ անգամներ շեշտվել է՝ խաղաղությունը հաստատվել է, իսկ Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է,  որևէ այլ մարդու, վերպետական մարմնի, պետության գործը չէ», — նշել է արդարադատության նախարարը:

Նա ասել է, որ խաղաղությունը գին ունի և այդ գինը վճարել թե չվճարել որոշում է ժողովուրդը: Գալյանը հավելել է, որ իրենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով, որը թելադրված է ժողովրդի կողմից։

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, նա նշել է. «Դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը, մեր պետության ջանքերի արդյունքում հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետություն։ Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ այն անձինք, որոնք գտնվում են ոչ մեր պետության տարածքում, կվերադարձվեն մեր պետություն», — եզրափակել է Սրբուհի Գալյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև