Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ». Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը զագսով ամուսնացել են

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Տիգրան Մնացականյանն ու հրապարակել իր և կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի զագսի լուսանկարները:

Մարիամը ևս կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Իմ ընկեր, իմ կես, իմ սեր»:

Վերջերս լույս աշխարհ եկավ զույգի 2-րդ բալիկը: Նրանք աղջիկ ունեցան: Նրանց առաջնեկը՝ Մարկը ծնվել էր 2020 թվականին:

Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։

Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամը պատմել էր իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,-ասալ էր Մարիամը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև