Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

Ստամբուլում կայանալիք աշնանային նստաշրջանում շեշտը դրվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վրա. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հարթակ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Խուան Պոնս Սամպիետրոն:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության եւ խաղաղության գործիք է, այդ կապակցությամբ խորհրդարանականները կարող էին մաս կազմել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացին:

«ԵԱՀԿ ԽՎ-ն ոչ միայն դիտարկման կամ մոնիթորինգի հարթակ է, այլև երկխոսության և խաղաղության խթանման գործիք։ Ես բազմաթիվ զրույցներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, և միշտ ընդգծել եմ, որ մենք պետք է առաջ նայենք։ Ստամբուլում կայանալիք աշնանային նստաշրջանում մենք շեշտը դնելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վրա և դառնալու ենք դրա հարթակը:

Մենք բաց չենք թողնի Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումից հետո ի հայտ եկած հնարավորությունը և պատրաստ ենք դառնալ դրա գործնական իրականացման գործիքը։ Հնարավոր է՝ ոչ այս տարի, բայց քանի որ գործընթացը (կարգավորման գործընթացը — խմբ.) ավելի դրական փուլ է մտնում, վստահ եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել ։

Այս համատեքստում ստամբուլյան հանդիպումը հատուկ նշանակություն կունենա»,-ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև