Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

ՀՀ մեկնաբանող հայտարարությունը Մինսկի գործընթացի և հարակից կառույցների վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ

Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի որոշման առնչությամբ Հայաստանի պատվիրակությունը, ԵԱՀԿ կանոնակարգի IV.1(A)6 դրույթի համաձայն,  ցանկանում է հանդես գալ հետևյալ մեկնաբանող հայտարարությամբ։

Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։

Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։

Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության  և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։

Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։

Շնորհակալություն»

Facebook
Twitter

Կարդացեք նաև