Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Թող իրոք նկարը դնի փողոցում և տեսնի՝ ինչ կկատարվի», «ուրախ եմ՝ իշխանության ներկայացուցիչները մինչև վերջ վարկաբեկում են իրենց». ընդդիմադիրների պատասխանը՝ ԱԺ նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի և որ իր նկարը դնի փողոցում ավելի շատ մարդ կհավաքվի: Tert.am-ը խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներից մեկնաբանություն խնդրեց Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ հորդորում է անպայման իրականացնել նկարի ակցիան:

«Նախ հորդորում եմ նկարի ակցիան անպայման իրականացնել և անպայման նկարը դնել փողոցում և տեսնել՝ ինչ կպատահի այդ նկարի հետ»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը որերորդ տարին է հայտարարում, որ ընդիմություն չկա և նշեց. «Հարց է առաջանում՝ եթե ընդիմություն չկա, իրենց երազանքների ընդիմությունն է, ինչո՞ւ են միայն ընդդիմությունից խոսում: Եթե մի բանը չկա, ինչու՞ են դրա մասին այդքան խոսում: Ինչու՞ է նրանց տաս ելույթից ինը գոյություն չունեցող ընդդիմության մասին»:

Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները նույնքան հավաստի են, որքան իր արած մյուս հայտարարությունները և երևի պետք է հասկանալ այնպես, ինչպես նրա արած մյուս հայտարարությունները՝ այսինքն, ճիշտ հակառակ իմաստով։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Tert.am-ին ասաց՝ միայն ուրախ է, որ իշխանությունը ներկայացնող դեմքերն ամեն ինչ անում են մինչև վերջ վարկաբեկվելու, հասարակության կողմից ատելի դառնալու և իրենց ողջ ռեսուրսը սպառելու համար.նրանց բառապաշարն ու պահվածքը հենց դա են ապահովում:

«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են իշխանության մեջ տարբեր դիրք զբաղեցնողները և կարծում եմ՝ սա լավագույն ձևով պատռում է նրանց բոլորի դիմակները»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո որն է ընդդիմության օրակարգը, քանի որ Սիմոնյանը հայտարարել է, թե նրանք օրակարգ չունեն և նույնիսկ վերջին 4 տարում արտահերթ ընտրություններ չեն պահանջել, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ եթե արտահերթ չեն պահանջել նրանց հրաժարականն են պահանջել:

«Դա իշխանափոխության օրակարգ չէ՞: Բայց դա շատ ավելի ստորադաս օրակարգ է: Բայց դա ավելի ստորադաս օրակարգ է. մեր օրակարգն ուժեղ, հայկական ինքնությունը պաշտպանող պետության ստեղծումն է, և դրա համար պետք է իշխանափոխություն։ Վերջին տարիներին հենց այդ նպատակի համար ենք պահանջել իրենց հեռացումը»,- հայտարարեց նա։

Նույն հարցի վերաբերյալ Աբրահամյանն ասաց, որ Եթե ընդդիմությունն իրեն սպառած լիներ, իշխանությունն ամեն օր չէր խոսի այդ մասին, չէր իրականացնի քաղաքական հետապնդումներ, այսքան քաղբանտարկյալներ չէին լինի և այսքան մարդ՝ քաղաքական դերակատարներից մինչև դատաիրավական, ուժային համակարգ Նիկոլ Փաշինյանի մեղեքերի պատասխնատվության տակ չէին մտնի:

«Այնպես որ իրենց ամենօրյա խոսքից, ակտիվությունից, նյարդայնությունից առանձնապես չի երևում, որ ընդդիմությունն իրենց համար մրցակից չէ, օրակարգ չի ստեղծում կամ որևէ խնդիր չի առաջացնում»,- շեշտեց նա:

Ալեն Սիմոնյանը նաև հայտարարություններ էր արել, որ օրինակ, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, դա վատ կլինի իրենց համար և որ Քոչարյանի թեկնածու չլինելը «կքաշի» ՔՊ-ին այս հայտարարության վերավերյալ Վարդանյանն ասաց. «Եթե այդպիսի բան լիներ, ես վստահ եմ՝ Ալեն Սիմոնյանը կամ այլ ՔՊ-ական դրա մասին երբեք չէր հայտարարի։ Եթե դա իրոք այդպես լիներ և եթե մեր, երկրորդ նախագահի մասնակցությունն իրենց միայն օգուտ է տալիս, ինչու են այդքան անհանգստացած, ինչու են հետապնդում, բանտարկում»։

Վարդանյանը նշեց՝ պետք է հետևել՝ ում են հետապնդում, ում են թիրախավորում ու ինքներս մեզ հարց տալ, դա օգնո՞ւմ է իրենց, թե խանգարում է, դրա համար են այդպես անում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արված հայտարարությանն էլ, թե վերջինիս մասկակցությունն ընտրություններին մինչև վերջին վայրկյանը օգուտ կլինի ՔՊ-ին, մեզ հետ զրույցում արձագանքեց Տիգրան Աբրահամյանը:

«Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է որոշի՝ ով, ինչպես և ինչ ձևաչափով որևէ քաղաքական պրոցեսի այդ թվում ընտրությունների մասնակցի, առավել ևս, որ նա չունի այն կշիռը, որ կարողանա գնահատական հնչեցնել Սերժ Սարգսյանի գործունեությանը կամ նրա դերակատարությանը»,-հայտարարեց նա:

Պատգամավորը նշեց, որ իրականում կարելի է հասկանալ իշխանության մեջ գտնվող այն առանցքային դեմքերի հոգեվիճակը, ովքեր ամեն ինչ անում են իրենց իշխանությունը երկարաձգելու համար: «Բայց այն ամենն, ինչ իրենք են արել հայ ժողովրդի դեմ, ՀՀ և Արցախի դեմ, բնականաբար, որևէ ժամկետում նրանց պատասխանատվությունից չի ազատելու: Այդ հոգեվիճակն է, որ նրանց դրդում է խոսել բաներ, որոնք դուրս են տրամաբանությունից, ադեկվատությունից և չեն բխում այն իրողությունից, որն այսօր գոյություն ունի»,- նկատեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031