Skip to main content

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին

Լրահոս

Որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում. Արգիշտի Մեխակյանի հոր պատգամը

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը քաղաքացիների ընդունելության անվան տակ նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Տևական ժամանակ է՝ նա հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ, երեկ ուշ երեկոյան էլ մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին։ Նրանց հօգուտ իշխանական թեկնածուի կոնսոլիդացնելու առաքելությունը, ասում են, ստանձնել է ակտիվիստ, Երևանում արցախցիների հարցերով ցույցերի նախաձեռնող խմբի մասնակից Լիանա Պետրոսյանը։

Չնայած նրա ակտիվ ջանքերին, մեր աղբյուրներն ասում են, որ Ջաբրայիլը՝ Մեխակավանն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, համայնքում չեն հարգում, հատկապես՝ Արցախի հանձնումից հետո, քանի որ ակնկալում էին, որ նա կխզի կապն Արցախը հանձնածների հետ, բայց 20 թվից հետո շարունակեց ավելի թունդ ծառայել` դրժելով հոր պատգամը։

Էջմիածնի և դրա մաս կազմող համայնքների բնակիչները հիշում են, որ մի քանի տարի առաջ Խոյ համայնքի ղեկավարումը ստանձնելուց առաջ՝ առաջին աշխատանքային օրը Մեխակյանն այցելել էր պատերազմում զոհված տղաների և իր հոր գերեզմանին ու հրապարակավ ասել. «Իմ հոր պատգամը հետևյալն է եղել՝ որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում, և ես կարծում եմ՝ դա պատահական չէ, որովհետև յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքը»»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև