Skip to main content

Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Լրահոս

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին

ԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքէջը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շին։

«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին օդային տարածքի այս տագնապալի խախտումների պայմաններում։ ԱՄՆ-ը խորհրդակցում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, և վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- նշել է Շին։

Նրա խոսքով՝ անցած չորեքշաբթի Լեհաստանի տարածք ներթափանցել են հենց ռուսական ռազմական անօդաչուներ։

«Նման գործողությունները, նույնիսկ եթե դրանք չնախատեսված են եղել, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում այդ հակամարտությունն ավարտելու ԱՄՆ բարեխիղճ ջանքերի նկատմամբ»,- հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև