Skip to main content

Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին՝ Իսրայելի ռաբբիների գագաթնաժողով անցկացնելու համար

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է Ադրբեջանում Իսրայելի ռաբբիների գագաթնաժողովի անցկացման մասին հաղորդագրությունները՝ այդ քայլը անվանելով աննախադեպ և «հակաիսլամական», հաղորդում է Mehr-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Վելայաթին զարմանք և ափսոսանք է հայտնել՝ հույս հայտնելով, որ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

«Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է թույլ տալիս, որը խաթարում է իսլամը և շիականության համաշխարհային հեղինակությունը», — ասել է նա։

Ընդգծելով Ադրբեջանի «իսլամական ժառանգությունը», Վելայաթին նշել է, որ ադրբեջանական ժողովուրդը, որը գրեթե 1200 տարի է ինչ մուսուլման է, անպայման կմերժի նման արարքը։

Նա զգուշացրել է, որ գագաթնաժողովը կարող է նպատակ ունենալ երկարաձգել այսպես կոչված Աբրահամի համաձայնագրերը և հնարավոր է, որ Ադրբեջանը նույնպես ներգրավվի այդ Ադրբեջանին համաձայնագրում։

Վելայաթին նաև կասկածի տակ է դրել Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ՝ հղում անելով մուսուլմանական երկրների դեմ Իսրայելի թշնամական գործողություններին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև