Skip to main content

Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Լրահոս

«Որդիս ծնվեց թթվածնային քաղցով, ամբողջովին կшպտшծ». Շաքե Հմայակյան

«Իմ կյանքի կտրուկ փոփոխությունը որդուս՝ Արթուրի հետ էր կապված: Երբ  նա ծնվեց, հասկացա, թե ինչ է լինելու ապագայում: Նա ամբողջությամբ կապտած ծնվեց բժշկական մի շարք սխալների հետևանքով: Չեմ ուզում որևէ մեկին փնովել, բոլոր բժիշկները սխալական են:

Նա կարող էր շուտ ծնվել ու չունենալ այդ խնդիրը: Բայց ծնվեց ավելի ուշ, կապտած ու թթվածնային քաղցով: Շատ դժվարությունների միջով եմ անցել, ու մինչև Արթուրիկը Շաքեն՝ այլևս չկա:  Այդ թեթև, հանգիստ, ուրախ աղջկանից մնացել է երևի 40 տոկոսը: Ես միշտ շատ էներգիայով լեցուն եմ եղել, հիմա՝ ոչ:

Ինձ համար երեխայի առողջությունից թանկ ոչինչ չկա:

Նա շատ ուժեղ տղա է, շատ բաների միջով է անցել ու տղամարդուն վայել է անցել: Ոտքերի հետ խնդիր ուներ, հիմա օրթեզներ է կրում ու այդ ամենի միջով շատ պատվով է անցնում: Գիտի, որ դա պետք է և անում է: Ինքը երազում էր ֆուտբոլ խաղալ ու ես նրան ասացի, որ սա անես, կկարողանաս վազել ու ֆուտբոլ խաղալ: Ասաց՝ մամ, ես դա կանեմ: Ու հիմա նա ֆուտբոլի է գնում: Իմ կյանքի ամենաերջանիկ պահն է, որ ես տեսնում եմ, որ նա վազում է բակում: Մամաներին ուզում եմ խնդրել, որ ոչ մի դեպքում չհուսահատվեն, կան դրություններ, որ լուծելի են: Եթե տեսնում եք, որ ձեր երեխան պոտենցյալ ունի թեկուզ քայլելու, մինչև վերջ գնացեք»,- «Սրտի տանքիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով որդու առողջական խնդիրների մասին, պատմել է բժիշկ-ռադիոլոգ, բլոգեր Շաքե Հմայակյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև