Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

200-ից ավելի ուղևոր տուգանվել է տրանսպորտում, վարչարարությունն էականորեն վերականգնել է ֆինանսական ներհոսքը. Ավինյան

Հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանվող քաղաքացիներին: Նրա խոսքով՝ տուգանված քաղաքացիների թիվը 200-ից ավելին է:

«Շատ մեծ փոփոխություն ունենք օգոստոս ամսին վալիդացիաների թվի, այսինքն կտրուկ աճ է տեղի ունեցել` մոտ 15-18% և մինչ այս պահը շարունակաբար աճում են այդ թվերը»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ այս վարչարարությունը հնարավորություն է տվել վերականգնել ֆինանսական ներհոսքը, որն ուղղվում է նույն այս տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը և այս ենթակառուցվածքի պահպանմանը:

«Այսինքն, երբ որ մարդը վճարում է տրանսպորտի համար, վստահորեն պետք է իմանա, որ այս այս ֆինանսավորումը հենց տրանսպորտի համար է, որ մենք կարողանանք էլի տրոլեյբուս բերել, էլի ավտոբուս բերել և այդպես շարունակ»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից երևանյան տրասնպորտում ստուգումներ են իրականացնում տեսուչները: Չվճարողներին տեսուչները տուգանում են 3 հազար դրամ՝ ուղետոմսը չվավերացնելու համար, 10 հազար դրամ՝ ուղղակի չվճարելու, և 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսն օգտագործելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև