Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները.

«Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ:

Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։

«Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։

Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։

«Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։

Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։

Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։

Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031