Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կայացավ ՀԲՄ 30-ամյակին նվիրված ֆորումը․ Հայէկոնոմբանկը մասնակցեց ESG թեմայով պանելային քննարկմանը

Ս.թ. սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցավ Հայաստանի Բանկերի Միության 30-ամյակին նվիրված ֆորում, որին մասնակցեց նաև Հայէկոնոմբանկը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված «ՇՄՍԿ ինտեգրում․ դեպի կայուն ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկմանը ելույթ ունեցավ նաև Բանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը։

Քննարկման ընթացքում ներկայացվեց ՓՄՁ-ների համար ոլորտային մեկնարկային չափորոշիչների սահմանման, կանաչ վարկերի խթանման գործիքների ներդրման և վերջինիս պորտֆելի ընդլայնման կարևորությունը։ Ընդգծվեց նաև, որ ոլորտում անհրաժեշտ է շարունակել  ESG-ի մասին տեղեկատվության ու գիտելիքի տարածումն ու զարգացումը։

«Մեր նպատակն է ՇՄՍԿ-ն դիտարկել ոչ միայն որպես պարտադիր պահանջ, այլ նաև որպես բիզնեսի զարգացման հնարավորություն, որտեղ բանկերը հանդես են գալիս ոչ միայն վարկատուի, այլ նաև գործընկերոջ և աջակցողի դերում՝ նպաստելով կայուն ու զարգացող տնտեսության ձևավորմանը», — իր խոսքում նշեց Աննա Եղոյանը։

Հայէկոնոմբանկը մշտապես կարևորում է ESG սկզբունքները և շարունակելու է իր գործունեությամբ նպաստել այդ սկզբունքների պահպանմանը Հայաստանի ֆինանսական համակարգում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև