ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ: Այս մասին իմփիչմենթի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Զուրաբյանը:















































