Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2025 թ հոկտեմբերի 1֊ից 2026 թ. Մարտի 20֊ը թուրքական բոլոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում կազմակերպվելու է հայերեն լեզվի մասնագիտացված դասընթացներ, հետաքրքիր է թուրքական բանակի սպայակազմին որտե՞ղ է պետք գալու հայերենի իմացությունը, առավել ևս, որ Հայաստանի կառավարիչն ամբողջապես կատարում է էրդողանի բոլոր ցանկությունները։
Արցախը, 2020֊23 թթ, թուրքական աշխարհի համար լաբարատորիա էր հայաթափության և պետականության կործանման, ցեղասպանության առավել <<քաղաքակիրթ>> դրսևորումների համար։
Առաջիկայում մեզ առավել բարդ փորձություններ են սպասվում, դիմակայելու ամենաարդյունավետ միջոցը ողջ էությամբ կապիտուլյանտից ազատվելն է օր առաջ։


















































