Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռա­կանությունը պաշտպանելու իր ազատությունը, արժանապատվությունն ու սկզբունքները:

Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով: Նստավայր դեսպանությունների հիմնումը Երևանում և Նիկոսիայում նախանշում է նոր և խոստումնալից փուլ երկկողմ հարաբերություններում՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը:

Այս նշանակալի օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, Կիպրոսի Հանրապետությանը շարունակական զարգացում և ԵՄ խորհրդում գալիք հաջող նախագահություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, միասնություն և բարեկեցություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031