Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին․ Սուրենյանց

Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախաբանը։ Այս մասին գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Սա մեր քաղաքական կյանքի շրջադարձային դրվագ է․ առաջին անգամ ձևավորվող լայն քաղաքական և հասարակական համախմբումը կառուցվում է ոչ թե պաշտոնների ու կադրերի, այլ գաղափարի ու ծրագրի շուրջ։

Այս նոր մոտեցումը կարող է դառնալ ազգային քաղաքական մշակույթի կարևոր շրջադարձ։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չափազանց խորն են, որպեսզի դրանց դիմակայենք միայն իշխանություն–ընդդիմություն հակադրության տրամաբանությամբ։

Մեզ անհրաժեշտ է այլընտրանք՝

● այլընտրանք պառակտմանը, որը տասնամյակներով թուլացրել է մեր պետականությունը,

● այլընտրանք սխալ օրենքներին ու որոշումներին, որոնք թունավորում են հասարակական միջավայրը,

● այլընտրանք խաղաղության այն մոդելին, որն անպատասխանատու որոշումների ու միակողմանի զիջումների տրամաբանության դաշտում է,

● և վերջապես՝ այլընտրանք անվտանգային այն քաղաքականությանը, որը թողել է Հայաստանը առանց հուսալի դաշնակիցների։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին։ Սա առաջարկ է հասարակությանը՝ մասնակցել ոչ միայն ծրագրի քննարկմանը, այլև իրական համատեղ աշխատանքին։

Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հայտարարում մեր մասնակցության պատրաստակամությունը։ Մենք կարևորում ենք, որ թիմի ձևավորումը հիմնված լինի արժանավորության(մերիտոկրատիա), մասնագիտական կարողությունների և գաղափարական համոզվածության վրա։

Միայն այս կերպ կարող է ստեղծվել ոչ թե ձևական, այլ իրական այլընտրանք։

Այսօր Հայաստանին պետք է ընտրություն՝

● ոչ թե հին սխալների և նոր վտանգների միջև,

● այլ հստակ ձևակերպված և կենսունակ այլընտրանքի օգտին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև