Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումները չեն կատարվելու. Թադևոս Ավետիսյան

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Պոպուլիստական խոստումների կատարման համար մնացել է մեկ բյուջետային տարի։

Հիմա բերեմ ընդհանրական մի քանի փաստեր ու գնահատումներ՝ չկատարվող սոցիալական խոստումների մասին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Այս խոստումները վերաբերում են սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր հանրության 40 տոկոսին, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ։

Նախ արձանագրենք․

անցնող 7 տարիներին այս քաղաքացիների կյանքի որակը նվազել է, քանի որ միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4․6-րդ բաժնում խոստացել էին մինչև 2026 թվականը՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին,
  • միջին կենսաթոշակի չափը հասցնել՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին,
  • նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ։

Հիմա ներկայացնեմ պաշտոնական վիճակագրության փաստերը։

Շուրջ 500 հազար կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակի միջին չափը 49 հազար դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 81681 դրամ է։ Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։

Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։

Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 67 տոկոսով, իսկ նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացնի 21 տոկոսով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը 44152 դրամ է։

Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։ Եվ սա այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։

Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36600 դրամ է՝ շուրջ 2,5 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 7 հազար դրամով պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Այսինքն՝ ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14 տոկոսով կամ 10 հազար դրամով։

Չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել ընդամենը 4000 դրամով։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։

Այսինքն՝ նույնիսկ հետվճար ստացող կենսաթոշակառուների թոշակի միջին չափը հաջորդ տարի կարող է առավելագույնը բարձրանալ ընդամենը 4000 դրամով կամ շուրջ 8 տոկոսով, իսկ օրվա իշխանության ծրագրային խոստման համաձայն՝ այդ չափը պիտի բարձրանար առնվազն 67 տոկոսով։

Փաստորեն՝ նախորդ չորս տարիներին պարբերաբար խաբելուց և իրենց խոստման կատարումը հետաձգելուց հետո այլևս ակնհայտ դարձավ․

այս խոստումները ևս չեն չկատարվելու, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն նաև այս կառավարության հաստատած վերջին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031