Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Գավառի պետական համալսարանի, քոլեջների դասախոսներ և ուսանողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ավագ դպրոցի աշակերտներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք:

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Իր խոսքում Պաշտպանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած իրականացված քայլերին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։

«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը», — ասել է Պաշտպանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին:

Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ Պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության և համերաշխության միջավայր ձևավորելու առումով։

Պանելային քննարկմանը հետևել է նաև ոլորտին առնչվող հարցուպատասխան:

Միջոցառումը կազմակերպվել է «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Կողմերն անդրադարձել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին՝ կապված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության, ենթակառուցվածքների զարգացման ու հասարակական տրանսպորտի մատչելիության հետ։

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափի քննարկումների շարունակական բնույթը՝ ընդգծելով, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա հետևողականորեն կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031