Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է․ ահազանգում են քաղաքացիները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հասարակական հիմունքներով նախկին խորհրդական Արաքսյա Գրիգորյանը։

«Մինչ նորանշանակ նախարարը զբաղված է ֆեյսբուքում սոցիալական հարցերի հետ կապ չունեցող քաղաքական տեքստեր հրապարակելով՝ նախարարությունում բարձիթողի վիճակ է։

Դեռևս սեպտեմբերի սկզբին ինձ էր դիմել արցախցի մեր հայրենակիցը՝ խնդրանքով, որ ցանկանում է օգտվել արցախցիների համար նախատեսված ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ծրագրից, սակայն հանդիպում է խոչընդոտի։ Կապ հաստատեցի նախարարության հետ, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, և վստահեցրին, որ կկարգավորվի։

Այսօր՝ մեկուկես ամիս անց, նույն քաղաքացին կրկին դիմում է նույն խնդրով։

Կրկին կապ եմ հաստատում նախարարի ընդունարան՝ պարզելու, թե ով է համակարգում տվյալ ծրագիրը։ Նորանշանակ նախարարի նորանշանակ օգնականը ինձ ուղղորդում է այլ բաժին և տրամադրում ինչ-որ բաժնի հեռախոսահամար։

Զանգահարում եմ, պարզվեց այդ բաժինը չի զբաղվում։ Այդտեղից ուղղորդում են մեկ այլ բաժին, պարզվում է նորից …., հետո՝ մեկ այլ բաժին, հետո՝ հաջորդը և այդպես ․․․․․ու հանկարծ շրջապտույտի մեջ նորից կապ եմ հաստատում այն նույն բաժնի հետ, որի հետ ի սկզբանե խոսել էի։

Զսպելով զայրույթս՝ կապ եմ հաստատում նախարարության մամուլի քարտուղարության հետ։

Նորանշանակ խոսնակը ինձ տեղեկացնում է, որ՝ սպասեք, կապ կհաստատեն։

Օրվա ավարտին, ժամը 17։30-ին, ինձ հետ կապ է հաստատում ՄՍԾ նորանշանակ ղեկավարի նորանշանակ օգնականը։

Ներկայացնում եմ խնդիրը և նորից խնդրում կապել ինձ ծրագրի համակարգողի հետ։ Խոստանում է, որ կզբաղվի և տեղյակ կպահի։

Կապ է հաստատում մի աշխատակից ու ինձ ասում, թե՝ Դուք բնակապահովման ծրագրի մասին էիք ասում, բայց խնդիրը արցախցիների զբաղվածության ծրագրի հետ է կապված (դրա համար եմ վերևում մեծատառերով նշել)։

Անտեսելով նրա այնքան անտարբեր վարքագիծը ինձ չլսելու վարաբերյալ՝ անցնում եմ առաջ։

Հարգելիս, ի՞նչ պարզեցիք։

ՄՍԾ նորեկ օգնականը պարզել էր հետևյալը․ գումար չկա, քաղաքացիները պետք է սպասեն։

Իսկապե՞ս։ Ինչքա՞ն սպասեն, ու՞մ սպասեն, ե՞րբ կլինի՝ անպտուղ հարցեր են։

Ու պահանջվեց ընդամնեը մեկ ու կես ամիս, որ խնդիրը տեխնիկականից սահուն կերպով վերածվի “փող չկա” տեսակի խնդրի։

Բա որ փող չունեք, ու՞մ աչքերին եք թոզ փչում, թե՝ ծրագրեր են, որ անում ենք արցախցիների համար, ու իրենք էլ գոհ չեն։ Էլ չասեմ, թե արցախցիների խնդիրների լուծման համար ինչքան աջակցություն եք ստացել դրսից․․․

Բայց ոչ։ Փող կա։ Սա ընդամենը համակարգային անկարողության ու անիշխանության մասին է։

Հետաքրքիր է, որ Արսեն Թորոսյանը հանկարծ ֆեյսբուքից դուրս գա ու իրապես զբաղվի քաղաքացիների սոցիալական պաշտպանության հարցերով, փող կգտնվի՞ թե խնդիրը նորից հետ կգնա “տեխնիկական” փուլ»,-գրել է Գրիգորյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև