Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջն օգտագործվում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման հարթակ․ Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզպետարանն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարություններին։

«Հաշվի առնելով վերջին օրերին «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի» տարատեսակ մեկնաբանությունների թեմա դարձած հրապարակումները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հարկ է համարում հանդես գալ հայտարարությամբ։

Պետական մարմինները, այդ թվում և Գյումրու համայնքապետարանը պարտավոր են պաշտոնական կայքում, այդ թվում և սոցիալական պաշտոնական հարթակներում հրապարակել ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ մասին տեղեկատվություն, տեղեկատվությունը պետք է լինի արդիական, հավաստի, ամբողջական և անվճար:

Պետական մարմինները սահմանում են պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմանը համապատասխան:

Այնինչ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում մարմնի գործունեության մասին տեղեկատվության չթարմացմանն ու անհրաժեշտ այլ տեղեկությունների հրապարակման հապաղմանը զուգընթաց, համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։

Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով։

Պետական մարմնի գործունեության ճիշտ լուսաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատապարտում ենք նման գործելաոճը և հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ հրապարակումներից, իսկ ազատ խոսքի իրավունքն իրացնել անձնական հարթակներում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև