Skip to main content

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ

Լրահոս

Ավինյանի հայտարարությունը բացահայտում է վտանգավոր գործընթացների շղթա․ Սուրենյանց

Ավինյանի հայտարարությունը բացահայտում է վտանգավոր գործընթացների շղթա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երեկոյան հայտարարությունը, թե Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը «պատահականություն չէ, այլ դիտավորություն», չի կարելի ընկալել որպես շարքային արձագանք միջադեպին։ Սա քաղաքական ազդակ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քաղաքային կառավարման համակարգում սկսվել են ավելի խորը և վտանգավոր գործընթացներ։

Ի՞նչ է ակնարկում Ավինյանը:

Բիզնես շահերի բախում

Աղբահանության ոլորտը Երևանում տարիներ շարունակ եղել է միլիարդավոր դրամների շահերի և մենաշնորհային ազդեցությունների կենտրոն։ Հրդեհի դիտավորյալ տարբերակը կարող է լինել՝

● քաղաքապետարանի դեմ կազմակերպված սաբոտաժ՝ ցույց տալու «անարդյունավետություն»,

● պայմանագրերի կամ մրցույթների վրա ճնշման գործիք,

● կամ ազդեցության ոլորտների վերաձևման միջոց՝ հին խաղացողների դուրսմղման և նորերի մուտքի նպատակով։

Քաղաքական դրդապատճառներ

Հրդեհը կարող է ունենալ նաև բացահայտ քաղաքական ենթատեքստ․

● փորձ՝ խաթարելու քաղաքապետարանի հեղինակությունը և բարձրացնելու սոցիալական դժգոհության ալիքը,

● ճնշման մեխանիզմ՝ Ավինյանի նկատմամբ ազդեցություն ստանալու նպատակով,

● կամ նույնիսկ իշխանական տարբեր կենտրոնների միջև ուժերի վերադասավորման արտահայտություն։

Այն փաստը, որ քաղաքապետը նշել է՝ հարցը քննարկել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, հուշում է՝ սա սովորական միջադեպ չէ․ խոսքը կարող է լինել պլանավորված գործողության մասին, որն ունի շատ ավելի լայն քաղաքական կամ տնտեսական հաշվարկներ։ Այս համատեքստում Նուբարաշենի հրդեհը պետք է դիտարկել մայրաքաղաքի կառավարման համակարգում ազդեցությունների բախման և ուժերի վերադասավորման վտանգավոր ազդակ։

Իսկ «ծուխը» այստեղ ամենևին էլ միայն աղբավայրից չէ․ այն դուրս է գալիս Հայաստանի քաղաքական և տնտեսական ստվերային գործընթացներից՝ բացահայտելով խորքային լարվածությունը, որը վաղ թե ուշ կարող է պայթել շատ ավելի գլոբալ մակարդակում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031