Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է․ Աբրահամյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի և նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում:

Նաև շատ պարզ է, թե ինչու չի հրապարակվել այս զեկույցը:

Որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ, պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի, ներքին և արտաքին ուժերի ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը:

Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա´մ հպանցիկ է խոսվում, կա´մ շրջանցվում է. հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները, ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում` քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության:

Թեև ներկայացված է տարբեր ստորաբաժանումների գործողությունները, նաև նրանց, որոնք ըստ զեկույցի հեղինակների ինքնակամ լքել են մարտադաշտը, հրաման չեն կատարել և այլն, սակայն փաստաթղթում շատ հստակ արտացոլված է այն հանգամանքը, որ հավաքական առումով, բանակը համառ կռիվ է տվել, շատ դեպքերում` խիստ անհավասար պայքարում և պետք է ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր այն նվիրյալներին, ովքեր պայքարեցին, դիմադրեցին և իրենց նվիրվածությունը հայրենիքին ի ցույց դրեցին ռազմաճակատում:

Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031