Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Մեծ Բրիտանիան վերացրել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Մեծ Բրիտանիան պաշտոնապես չեղարկել է 1992 թվականին ԵԱՀԿ-ի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակված Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դոութիի գրավոր հայտարարության մեջ։

Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահներ Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված նշանակալի առաջընթացի կապակցությամբ։

Սթիվեն Դաութին նշել է, որ Լոնդոնը բարձրացնում է երկու երկրների հետ հարաբերությունների մակարդակը՝ հասցնելով այն ռազմավարական գործընկերության՝ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

«Հաշվի առնելով ձեռք բերված առաջընթացը, մենք կարծում ենք, որ 1992 թվականի ԵԱՀԿ-ի շրջանակներում սահմանված էմբարգոն այլևս արդիական չէ: Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման սահմանափակումները: Սա կնպաստի անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանը և այդ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը», — ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, բրիտանական կողմը պարզաբանել է, որ զենքի արտահանման լիցենզիաները կքննարկվեն առանձին՝ հաշվի առնելով խիստ վերահսկողության չափանիշները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031