Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Վահագն Խաչատուրյանը Բելգիայի թագուհու հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային:

Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,- ասել է նախագահը:

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել մեր երկրում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով:Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Կողմերը կարևորվել են կրթության դերը՝ որպես համամարդկային հումանիտար խնդիրների հաղթահարման և հասարակությունների կայուն զարգացման հիմնասյուն։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Շեշտվել է տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, նորարարական լուծումների խթանման և համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ գիտության, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP-17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման վերաբերյալ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային բնապահպանական նախաձեռնություններին և ձգտում է լինել ակտիվ մասնակից գլոբալ ջանքերին՝ ուղղված բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։ Շեշտվել է կենսաբազմազանության պահպանության և շրջակա միջավայրի կայունության ապահովման գործում ողջ մարդկության համախմբման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը և համագործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը՝ պետությունների և ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև