Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մեքենայից հանել են, տшպալել գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել ՔԿ ու նոր միայն այնտեղ հայտնել` ինչու են այդպես վարվել. մանրամասներ են հայտնի դարձել Կոչուբաևի ձերբակալությունից

Ավտոմեքենայից հանել են, տապալել գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել Քննչական ու նոր միայն այնտեղ հայտնել, թե ինչու են այդպես վարվել: Երեկ իր հետ կատարվածի մասին գործընկերին սա է պատմել ֆեյսբուքյան գրառման համար Վարդաշենի բանտում կալանավորի կարգավիճակում հայտնված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Առանց ոչ մի դիմադրության, առանց ոչ մի բառ խոսելու Կոչուբաևը, սակայն նրանք ուժ են կիրառում՝ անհարկի, անհիմն», — «Ազատությանը» փոխանցեց Կոչուբաևի փաստաբան Արայիկ Ներսիսյանը:

Կոչուբաևը Ներսիսյանին պատմել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո են ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջապատել իր ավտոմեքենան

«Միանգամից տապալում են գետնին … Ես կձևակերպեի դա որպես իրականացված հերթական շոու՝ և՛ անձամբ Կոչուբաևի նկատմամբ, այսինքն՝ նրա համբավը արատավորելու նպատակ էր հետապնդում ըստ ինձ, և՛ սա ընդհանուր առմամբ ես կգնահատեի որպես նաև փաստաբանական համայնքին ուղղված ինչ-որ ճնշման փորձ՝ հետագայում նաև ցույց տալու, որ «փաստաբաններ, տեսեք, այ, որևէ ազատ խոսքի դեպքում կարող է էսպես լինել», — նշեց Ներսիսյանը:

Ընդդիմադիրների շահերը ներկայացնող Կոչուբաևին Քննչականը մեղադրում է իր ֆեյսբուքյան գրառմամբ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նրանց շահերին վնաս պատճառող, մասնագիտական գործունեության հետ կապված տեղեկություն հրապարակելու հոդվածով: Գիշերը դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել փաստաբանին:

Նախօրեին Կոչուբաևը կոշտ բառերով քննադատել էր ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանել «վիժվածքներ», «հոգին սատանային վաճառածներ», «շան տղաներ»:

Վիրավորական բառապաշարով ուղեկցվող նրա գրառումն են իրավապահները որակել օրենքի խախտում, արատավոր տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների հասցեին, ընդգծում է փաստաբան Ներսիսյանն ու հավելում՝ սա վիրավորանք է, որն ապաքրեականացված է, սա քրեական հանցանք չէ. — «Դա զուտ գնահատական է եղել, դա արատավոր տեղեկություններ տարածել չի, մենք չենք կարող դա էդպես որակել»:

Կոչուբաևին նման կերպ ձերբակալելու ու գրառման համար մեղադրանք առաջադրելու փաստը քննադատել են նրա գործընկերները, իրավապաշտպանները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031