Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

44-օրյա պшտերազմի մասնակից Էրիկը ընդունել է Գագիկ Ծառուկյանի առաջարկը և այսօրվանից սկսում է իր աշխատանքը՝ ՀԱՕԿ նախագահի օգնականի պաշտոնում․ Տոնոյան

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։ Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու ու վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել և Էրիկն այս գործընթացն է համակարգելու։ Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու:

2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը: Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդ, սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ: Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի մասնակից այլ տղաներից։

Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար: Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031