Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սպառնացել է Թրամփին Noticiero Univision-ին տված հարցազրույցի ժամանակ՝ ասելով, որ Թրամփի հետ կապված երկու ճանապարհ կա. կամ Թրամփը կփոխվի, կամ նրան կհեռացնեն։
Հիշեցնենք, որ երեկ Կոլումբիան հետ է կանչել իր դեսպանին Միացյալ Նահանգներից, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը դադարեցրել է հանրապետությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը և սպառնացել ռազմական ներխուժմամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կոլումբիայի հարաբերությունները սրվել են Կոլումբիայում թմրավաճառքի ֆոնին: Դոնալդ Թրամփը սպառնացել է ուժով դիմել Կոլումբիայի իշխանություններին, եթե նրա իշխանությունները չկարողանան զսպել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։


















































