Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Իշխանությունն իր զեկույցով իր հետքի վրա է դուրս եկել․ Աբրահամյանը՝ 44-օրյայի զեկույցի մասին

Երեք տարի շարունակ իշխանությունը հնարավոր բոլոր ամբիոններից հայտարարում էր, որ ԱԺ-ում ստեղծել է «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով» և բոլոր հարցերի պատասխանը տրվելու է՝ տարածքային ու մարդկային կորուստներից մինչև դիվանագիտական տապալումներ: Այս մասին ԱԺ-ում  հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Բացի այն հանգամանքը, որ իշխանությունը միտումնավոր հետևողականություն չդրսևորեց և զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց, և ըստ այդմ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթին ծանոթությունն էլ ցույց է տալիս, որ մեղադրանքների, վիրավորանքների, վտանգների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր իշխանության կողմից, կամ զեկույցում տեղ չեն գտել, կամ զեկույցում դրանց շատ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել»,-նշել է նա:

Աբրահամյանն ասել է, որ զեկույցում ներկայացված պատասխանատուները, որոնց տարբեր բնույթի ծանր մեղադրանքներ են վերագրվում, բոլորը նշանակվել են գործող իշխանության կողմից:

«Զեկույցի ներածական, որոշակի առումով նաև եզրափակիչ մասի գեղարվեստական հատվածին չեմ անդրադառնա: Դա այն նույն մարդու բառապաշարն է, որն արտահայտվում է տարբեր հարթակներում, նաև այս ամբիոնից, որի տակ, որպես կանոն, փաստեր չկան: Սակայն, նույնիսկ մեծամասշտաբ խեղաթյուրումները հնարավորություն չեն տվել իշխանությանը թաքցնելու ողբերգական պատերազմի իրական պատասխանատուներին, իսկ ավելի կոնկրետ՝ բուրգի գլխին կանգնած Փաշինյանին»,-նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Նա հավելել է, որ գործող իշխանության պարագայում զարմանալի բան այլևս չի մնացել: Նախկինում իրենց իսկ հռչակած հերոսները այժմ որպես հանցագործ են ներկայացվում, իսկ նախկինում իրենց կողմից զրպարտվածները հերոսացվում են:

«Հայտնի խոսք կա, որը մեր օրերում շատ հատկանշական է հնչում. գլխավորը՝ նախաքննության ընթացքում ինքներդ ձեր վրա դուրս չգաք: Ինչո՞ւ հիշեցի այս թևավոր դարձած խոսքը, որովհետև տարբեր հակասական, անհիմն, զրպարտիչ ձևակերպումները մի կողմ դրած, իշխանությունն իր զեկույցով իր հետքի վրա է դուրս եկել»,-նշել է Տիգրան Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև