Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ալիևը հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և հավելել, թե Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով ՀՀ բեռների տարանցման արգելքը․ քաղաքագետ

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք»ձևակերպումը՝ հայտնելով դրա բացման մոտավոր ժամկետը և հավելելով, թե Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ինչպես սովորաբար, «չնկատելու» տվեցին այն փաստը, որ Ալիևը կրկին օգտագործում է «միջանցք» եզրույթը, իսկ տարանցման արգելքի չեղարկումը ներկայացրին որպես «աննախադեպ առաջընթաց» և «խաղաղության հաստատման ապացույց»։ Սակայն անհրաժեշտ է հստակ արձանագրել․ Բաքվի այս քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման դրսևորում չէ, այլ քաղաքական տակտիկա՝ ուղղված միջազգային հանրության աչքում բարենպաստ իմիջ ձևավորելուն։

Ակնհայտ է, որ տարանցման արգելքի վերացումը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։ Սակայն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման պահպանումը փաստում է, որ Ադրբեջանը շարունակում է ձգտել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային հաղորդակցություն հաստատելու՝ իր համար առավելություններ ապահովող լուծման։

Սա հակասում է ինչպես Հայաստանի պետական շահերին, այնպես էլ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Այդուհանդերձ, այս քայլը կարելի է դիտարկել որպես միջանկյալ փուլ՝ ապաշրջափակման գործընթացի շրջանակում։ Բայց մինչև չլինեն հստակ պայմանավորվածություններ սահմանային հսկողության, մաքսային ընթացակարգերի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ խաղաղության հաստատման մասին խոսելն առնվազն վաղաժամ է։

Երևանի լռությունը կամ չափազանց լավատեսական մեկնաբանությունները, ցավոք, նպաստում են «միջանցքային» օրակարգի լեգիտիմացմանը՝ վտանգելով Հայաստանի սուվերենության հիմքերը։ Բաքվի քայլը պայմանավորված չէ խաղաղության տրամաբանությամբ, այլ՝ միջազգային հանրության ներգրավմամբ սեփական օրակարգը առաջ մղելու հաշվարկով։ Սա ակնհայտ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031