Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան. մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և բարեկեցություն բերել Հարավային Կովկաս. Փաշինյան

Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին, համագործակցված, ես նկատի ունեմ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք  է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար: Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք  ի վերջո ունենք պատմական շանս՝ ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեկցիկ և զարգացող Հարավային Կովկաս: Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը, կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը՝ կոմերցիոն բեռները, խողովակաշարերը, էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը:

Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, և մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս, ինչն ավելի կամրապնդի խաղաղությունը, ինչն էլ իր հերթին կմեծացնի թե բեռների, թե բարեկեցության, թե զարգացման ծավալն ու տեմպը՝ բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ադրբեջանի:

Կարծում եմ՝ մենք՝ հարավկովկասյան երեք երկրների ղեկավարներս, ունենք բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն՝ այդ բեռների բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին-առանձին այլ նաև միասին»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031