Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին

Լրահոս

Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով. Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարը լայն աջակցություն է գտնում հասարակության տարբեր շերտերի և մասնագիտական շրջանակների մոտ։ Այս հանգամանքն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է, գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր ուզում եմ խոսել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մի քանի առանցքային սկզբունքների մասին.

1. Չի կարելի խուսափել որևէ խնդրի քննարկումից։ Բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրները պետք է բարձրաձայնել, լսել մարդկանց։ Բոլոր խնդիրներն ունեն լուծում. դժվար, թե հեշտ, արագ, թե ժամանակատար՝ այլ հարց է, բայց լուծումներ հաստատ ունեն։ Չի´ կարելի մեր քաղաքացիներին իրենց խնդիրների հետ միայնակ թողնել։ Հենց սա նկատի ունեմ ես, երբ ասում եմ, որ «Առաջարկ Հայաստանին»-ը մի ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները։

2. Ես ստեղծում եմ պայմաններ, որպեսզի այս ծրագիրը կայանա, բայց նրա իրական հեղինակները մեր քաղաքացիներն են՝ մեր ուսուցիչը, մեր բժիշկը, մեր դասախոսը, մեր երաժիշտը, մեր ֆերմերը, մեր տաքսիստը, մեր շինարարը, մեր գյուղացին, մեր գործարարը և մյուսները, որոնք բոլորից լավ գիտեն սեփական խնդիրները և հուշում են լուծման ճիշտ տարբերակներ։ Այս ծրագրի հեղինակները ոլորտային լավագույն մասնագետներն են ու սրտացավ մարդիկ։ Ու սա, վստահաբար ասում եմ, վերկուսակցական ծրագիր է՝ ուղղված մեր ընդհանուր բարօրությանը։

3. Մեր ժողովրդին խաբել հնարավոր չէ։ Մարդիկ այնքան բան են տեսել, զգացել, հասկացել, որ չեն հավատում կեղծ խոստումներին։ Եթե բան ես խոստանում, ուրեմն դրա լուծման տարբերակները պիտի իմանաս, հնարավորությունները նախապես հաշվարկած լինես։ Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով։ Իրականում, եթե լավ մտածենք, խաբելու ի՞նչ կարիք կա, եթե մարդկանց հուզող-մտահոգող բոլոր հարցերն ունեն իրական լուծումներ։ Դրանք կարող են հեշտ լուծումներ չլինել, սակայն հենց նման դեպքերի համար մենք ունենք լավ մասնագետներ, ունակ, գիտելիք ու փորձ ունեցող մարդիկ, նոր, կրթված երիտասարդ կադրեր։ Եվ հենց դժվար լուծումների համար է պետք մարդկանց իրական վստահությունը։ Պետք է ազնիվ ու բաց ճակատով խոսել մարդկանց հետ, քննարկել բոլոր բարդ հարցերը, լսել նրանց առաջարկները։

Այո´, այս ծրագիրը կազմվելու է քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ և Հայաստանի ու սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավմամբ։ Եվ այդ գործը մենք արդեն սկսել ենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031