Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Արդյո՞ք պատահական է Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես պարզվեց, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ:

Թե ինչ հարցեր կշոշափվեն հարցազրույցի ընթացքում, պարզ կլինի առաջիկայում, սակայն հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է: Նախ՝ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանի անձն ունի զուտ «ռուսական աջակցություն»:

Ընդ որում, այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել: Երկրորդ՝ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և այլն, իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին:

Թաքեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, և բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ: Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031