Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ինչու է Ալիևը «քաշում» Նիկոլ Փաշինյանին

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ 
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում այն մասին, որ արդեն խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, որքան շատ է Նիկոլն Ալեն Սիմոնյանի շուրթերով կողմ արտահայտվում ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, որքան մեծ էնտուզիազմով է Նիկոլը Տավուշի մարզպետի շուրթերով հայտարարում, որ այդ մարզում ադրբեջանական հողեր կան և պետք է վերադարձվեն, այնքան ավելի է բացվում Ալիևի ախորժակը։
Ալիևն արդեն հասել է Սևանին։ Մեր լճին ադրբեջանական անվանում տալով՝ հայտարարում է, որ այն պատմականորեն իրենցն է եղել։
Եթե այս ամենին ավելացենք այն, որ Ալիևը Հայաստանը համարում է «արևմտյան Ադրբեջան», ապա պատկերն ամբողջական կդառնա։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ալիևը պայթեցնում Նիկոլի՝ Հայաստանում փչած փուչիկը «խաղաղության» մասին։ Չէ՞ որ Նիկոլը բավարարում է իրենց բոլոր պահանջները։ Չէ՞ որ Նիկոլի «4–րդ հանրապետությունը» հենց «արևմտյան Ադրբեջանն» է և Բաքվում դա լավ գիտեն։
Նիկոլն ընդամենը ժամանակ է խնդրում Բաքվից ու Անկարայից, որպեսզի իրեն աջակցեն, ինքը 2026–ին վերարտադրվի և հետո անցնի գործի։ Էրդողանը համաձայն է դրա հետ, Ալիևը՝ ոչ։ Ալիևը չի ուզում ժամանակ ձգել ու «ֆոռա» տալ Նիկոլին, քանզի (թող զարմանալի չթվա) շատ ավելի լավ կարծիքի է հայ ժողովրդի մասին, քան Նիկոլը և Էրդողանը։
Նիկոլը համոզված է, որ եթե Ալիևը իրեն թուղթ տա, ապա ինքը խաբելու է հայ ժողովրդին «խաղաղության» այդ թղթով ու գնալու է իշխանավարման 3–րդ ժամկետի։ Դրանից հետո Նիկոլը կբավարարի Ալիևի ու Էրդողանի բոլոր ցանկությունները։ Էրդողանն այդ պլանին հավատում ու աջակցում է։ Ալիևը հակառակ կարծիքի է։ Նա չի հավատում, որ Նիկոլը կարող է վերարտադրվել։ Դրա համար էլ շտապում է, ճնշում է Նիկոլին, որպեսզի վերջինս արագացնի իրենց պայմանավորված միջանցքի հանձնման աշխատանքները։
Նիկոլի ասածը Թուրքիային ու Ադրբեջանին, ըստ էության, հետևյալն է․ «Եկեք օգնեք աթոռս պահեմ, հետո Հայաստանը հանձնեմ այնպես, ինչպես Արցախը հանձնեցի 2021–ի խորհրդարանական ընտրություններից հետո»։ Ալիևը ցույց է տալիս, որ չի հավատում խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հաղթանակին։ Դրա համար էլ սեղմում է նրան, որ հիմա ստանա իր ուզածը։
Ալիևը նաև չի հավատում Էրդողանի պլանին, ըստ որի՝ կարելի է Հայաստանը Նիկոլի ձեռքերով կամաց–կամաց գրավել։ Ալիևի ու Էրդողանի վեճը նաև դրա շուրջ է։
Ալիևը համոզված է, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալու Թուրքիային գրավել Հայաստանը, հետևաբար՝ պետք է Նիկոլից հիմա ստանալ այն ինչ հնարավոր է ու հետագայում փորձել բանակցել Հայաստանի հաջորդ իշխանության հետ ինչ որ կոմպրոմիսի շուրջ։
Փաստորեն Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, անկեղծ է հայ ժողովրդի հետ ու չի թաքցնում, որ ուզում է գրավել մեր երկիրը կամ առնվազն «Զանգեզուրի միջանցք» պոկել։ Սևանի թեման հենց միջանցքի համար է։ Համ էլ՝ Ալիևի ախորժակն ուտելիս է բացվել։
Հայ ժողովուրդն առայժմ գործոն է ու կարող է վիճակ փոխել՝ մերժելով ՔՊԿ–ին ու դրան կցվածներին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031