Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իշխանության փորձը, որքան էլ հետևողական, չի վերածվում եկեղեցու իրական պառակտման․ եկեղեցին շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ հիմքը և ինքնուրույն որոշումների իրավունքը․ Սուրենյանց

Իշխանությունը փորձում է բաժանել Եկեղեցին․ հաջողո՞ւմ է։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Գերագույն հոգևոր խորհրդի ընթացիկ նիստում քննարկվում է նաև Հովհաննավանքում կատարված ոչ կանոնական արարողությանը մասնակցած Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցը։

Այս համատեքստում հրապարակայնացավ նաև Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն միաբան Միրզախանյանի տեսակետը, որը շեշտադրումներով չի համընկնում Մայր Աթոռի պաշտոնական մոտեցման հետ։

Այս երկու իրողությունների համադրությունը վկայում է, որ իշխանության նպատակային միջամտությունը սպառնում է ճեղք բացել Եկեղեցու ներսում՝ ազդելով անգամ որոշ բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշումների վրա։

Վարչապետի ցուցադրական ներկայությունը Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված ծեսերին, ինչպես նաև այդ իրադարձությունների շուրջ իշխանական քարոզչության ձևավորած մեկնաբանությունները, հուշում են պետական միջամտության իրական նպատակը․

●խաթարել Եկեղեցու ինստիտուցիոնալ ամբողջականությունը,

●հոգևորականների շրջանում առաջացնել բաժանարար գծեր,

●հանրային դաշտում ստեղծել արհեստական երկբևեռություն՝ կանոնական Եկեղեցի և իշխանության կողմից խրախուսվող «այլընտրանքային» պատկերը։

Այս պայմաններում հոգևորականների մոտեցումների տարբերությունը բնական չէ․

այն բխում է իշխանության ճնշումից:

Արդյո՞ք հաջողում է իշխանությունը:

1. Այո, լարվածություն առաջացել է

Իշխանության միջամտությունն ակնհայտորեն սրել է ներեկեղեցական մթնոլորտը և առաջ բերել կարծիքների որոշակի բախում։ Սա այն մակարդակն է, որտեղ իշխանական միջամտությունը որոշ ազդեցություն ունեցել է։

2. Բայց Եկեղեցու պառակտումը չի կայանում

Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում ներառված կարգապահական հարցերը և դրանց շուրջ ընթացող խորքային քննարկումները ցույց են տալիս, որ

Մայր Աթոռը վերահաստատում է եկեղեցական կարգը և կանխում է ճեղքի խորացումը։

Այսինքն՝ իշխանության փորձը, որքան էլ հետևողական, չի վերածվում Եկեղեցու իրական պառակտման․ Եկեղեցին շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ հիմքը և ինքնուրույն որոշումների իրավունքը։

Հայ Առաքելական Եկեղեցին, լինելով ավանդույթներով հարուստ, պահպանողական հաստատություն, իր նշանակալի բարենորոգումները, ռեֆորմները իրականացրել է ճգնաժամերի պահին։

Այսօր ևս հնարավոր է նման ընթացք․ Գերագույն հոգևոր խորհրդի բազմօրյա քննարկումները, կարգապահական հարցերի մանրակրկիտ քննությունը և տարբեր հոգևորականների բաց դիրքորոշումները կարող են հիմք ստեղծել՝

●եկեղեցական կարգի վերականգնման,

●ծառայության պատասխանատվության ամրապնդման,

●հավատացյալների հետ վստահելի և խորը շփման մեխանիզմների ստեղծման համար։

Այսպիսով՝ ներկայիս բարդ իրավիճակը կարող է վերածվել ինքնամաքրման և ինստիտուցիոնալ հզորացման հնարավորության:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է բարդ ընտրության առաջ․ մի կողմում իշխանության կողմից հովանավորվող ինստիտուցիոնալ ապամոնտաժման վտանգն է, մյուսում՝ ինքնուրույնության, կարգի և միասնականության վերականգնման մեծ հնարավորությունը։

Հուսանք Գերագույն հոգևոր խորհուրդը կընդունի որոշումներ, որոնց արդյունքում մեր եկեղեցին ինստիտուցիոնալ առումով ավելի կուռ և ամրապնդված կդառնա»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031