Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների մասին խոսեցինք, և ես ուզում եմ զուգահեռ խոսել նաև գոնե միջանկյալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրության, վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով, որովհետև կախված ծանրաբեռնվածություններից երևի փոխվում են: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2,118 ուսուցիչ, որ ստանում է 300,000-ից մինչև 400,000 դրամ աշխատավարձ, 863 ուսուցիչ ստանում է 400,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ, 109 ուսուցիչ ստանում է 500,000-ից մինչև ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն, ճիշտ, ճիշտ բառը վարձատրություն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն, խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ և այլն, և այլն, ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն, ուրեմն 2,118 ուսուցիչ 300,000-ից մինչև 400,000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400,000-ից մինչև 500,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ վարձատրություն և երկու ուսուցիչ 700,000 դրամ և ավելi վարձատրություն»,- նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ երկու ուսուցիչ ունենք, որ 700,000 դրամ և ավել վարձատրություն են ստանում.«Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն, ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի և ստանում են 700,000 դրամից ավելի ամեն ամիս, ամեն ամիս ստանում են 7,000, 700,000 դրամ և ավել վարձատրություն»:

«Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, թե ինչ-որ մի բան կա, որը հասանելի է միայն և միայն բացառապես նշված երկու ուսուցիչներին, և բնականաբար նույնը հասանելի է, ինչ որ իրենք անում են և ստանում են, հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն, այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ և ավել վարձատրություն։ Ես, իհարկե, թեմայի հետ ուղիղ չի առնչվում, բայց քանի որ մենք հոգեբանորեն կամ ինչ-որ ձևով կապում ենք իրար հետ, ես ուղղակի առավոտյան խնդրեցի և ստացա նաև շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները։ Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող 400,000-ից 500,000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային շարքային, այսինքն որևէ կոչում չունի, ոչ Սիֆրեյթեր, ոչ Սերժանտ, ոչ մի կոչում։ Հինգ (03:30) 523 զինծառայողու 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600,000 դրամից 700,000 դրամ վարձատրություն և 31 զինծառայող շարքային 700,000 դրամ և ավել վարձատրություն»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը. «Այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8,000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար, եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը և վստահությունը  ավելացել է, և սա շատ կարևոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ և բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա»:

«Ես սա ինչի համար եմ ասում, հիմա օրինակ կառավարության նիստերում չկա այդպիսի բան, ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ ամեն ուսուցիչ, կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափ, Հանրապետությունում երկու ուսուցիչ կա, որ որոշել ենք, որ իրենք պետք է ստանան 700,000 դնում և ավել աշխատավարձ, և ստանում են։ Հա, վարձատրություն, հա, ոչ թե աշխատավարձ։ Շատ լավ, վերադառնալով 44-րդ, համեցեք, պարոն Հովհաննիսյան։ Պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ ուրախությամբ ասել, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված ամբողջ գումարը, որը նախարարությունը ներկայացրել է, ամբողջը բյուջետավորված է 2026 թվականի համար, հետևաբար մենք որևէ անհանգստություն չունենք, որ այդ բոլոր դիմում դիմաց ուսուցիչներն, որ բոլորը գերազանց ստանան, շատ լավ, շնորհակալ ենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշում ընդունված է»,- եզրափակել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031