Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարածքը, հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել ՌԴ կամ ԱՄՆ վերահսկողությանը․ ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ։ Մենք չպետք է ազգային շահերը կապենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, Teleqraf-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Այս մասին փոխանցում էԽրոնիկա Կավկազա-ն։

Նրա խոսքով, եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.), իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն»:

Հասանգուլիեւը նշել է, որ Հայաստանը փորձում է հարեւանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջեւան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռեւս չի ձեռնարկում

«Վաշինգտոնյան հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանդարտվել են»,-հավելել է պատգամավորը:

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է առաջարկել խաղաղության հուշագիր ստորագրել այն պայմանով, որ Հայաստանը շտապ սկսի դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը և մոտ ապագայում պարտավորություն ստանձնի համապատասխան փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031