Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայաստանում ԵՄ առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք. Ադրբեջանի ԱԳՆ

Ինչպես հայտնի է, մեր կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:

«Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ադրբեջանա-հայկական սահմանին երրորդ կողմերի ուժերի չտեղակայումը մեր կողմից առաջ է քաշվել որպես խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը և արդյունքում ընդունվել։

Երրորդ կողմի ուժեր ասելով մեր երկիրը նկատի ունի նաև Եվրոպական միության առաքելությունը, և մեր դիրքորոշումն այդ ուղղությամբ հայտնի է Հայաստանին որպես առաքելությունը ընդունող կողմ:

Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի այդ պայմանավորվածության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031