Քաղաքացի Սեդա Դանիելյանը դիմել է NewDay.am -ի խմբագրություն և փոխանցել այս տեքստը․
Սիրելի բարեկամներ,
Արդեն երեք ամիս է, ինչ մենք պայքարում ենք եղբորս՝ Վահեի կյանքի համար։ Նա ընդամենը 24 տարեկան է։ Քաղաքացիական կյանքում, մոտոցիկլ վարելիս, նա վթարի ենթարկվեց ու ստացավ ծանր վնասվածքներ։
Վահեն 44-օրյա պատերազմին մասնակցած հերոս է․ կռվի դաշտում խոցել է 4 տանկ ։ Պատերազմից հետո նոր էր սկսում կյանքը վերականգնել, երբ այս դժբախտությունը վրա հասավ։
Այսօր նա գտնվում է գլխուղեղի լուրջ վնասվածքով։ Գիտակցությունը պահպանված է, սակայն չի կարողանում շարժվել։ Հարցերին արձագանքում է միայն աչքերի թարթումով կամ մեկ ձեռքի մատերի շարժումով։ Երկու ամիս անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում՝ տրախեոստոմայով և գաստրոստոմայով։
Վերականգնողականի մեկ օրվա արժեքը կազմում է 58․800 դրամ։
Բացի այդ, անհրաժեշտ է նաև ոտքի էնդոպրոտեզավորում, որի արժեքը սկսվում է առնվազն 1 միլիոն դրամից։
Մինչև դատական գործընթացները պարզեն մեղավորին, մեր ընտանիքը ստիպված է սեփական ուժերով հոգալ այս ահռելի ծախսերը։ Մինչ այժմ արդեն ծախսվել է շուրջ 30.000 դոլար, և մեր ուժերը սպառվել են։
Այսօր մեծ հույսով դիմում եմ ձեզ․
մեզ հրատապ անհրաժեշտ է երկու ամսվա վերականգնողական ծախսերի և էնդոպրոտեզավորման համար պահանջվող գումարը։
Եղբորս կյանքը կախված է մեր միասնականությունից։
Խնդրում եմ, օգնեք նրան վերադառնալ կյանքին ու նորից քայլելու հնարավորությանը։
Աջակցության համար՝
Հաշվեհամար՝ Ֆասթ Բանկ 2621140827751001 (Սեդա Դանիելյան)
Քարտի համար՝ 4335 4400 4006 8088 (Ֆասթ Բանկ)(Սեդա Դանիելյան)
Աստված ձեզ բոլորիդ առողջություն ու բարօրություն պարգևի։























































