Գեղակերտի դպրոցի ձերբակալված ՔՊ-ական տնօրեն Անուշ Համաբարձումյանի երեխաների խնամքը դատարանի վճռով վստահված է եղել երեխաների հորը՝ Հայրիկ Անդրեասյանին։ Այս մասին NewDay.am լրատվականին տեղեկացրել է Գեղակերտի բնակինչներից մեկը, ով նաև DataLex դատական տեղեկատվական համակարգում առկա քաղաքացիական գործի մանրամասներն է ներկայացրել։
«Ինքը ձեր տեսանյութում գոռում էր, թե բարեգործ է, բայց իրականում դատարանի վճռով այն թվերին երևի միակ կինն էր, ում պարտադրել էին սեփական երեխաների համար ալիմենտ վճարել։ Երեխաները դատարանում փաստել են, որ մայրը իրենց լքել է, չեն ուզում՝ անգամ իրենց տեսակցի։ Տեսակցությունն էլ դատարանը սահմանել էր, որ հենց հոր տանը պիտի լինի։ Հիմա ՔՊ-ականների հետ լավ է, գյուղում մի երկու հոգի քծնում են, գիտի՝ մոռացել ենք»,-պատմեց բնակիչը։
Քաղաքացիական գործը դատարանը քննել է 2013-2014 թ-երի ընթացքում։
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Անուշ Գարիկ Համբարձումյանը /թիվ ԱՐԴ1/0491/02/13 քաղաքացիական գործ/ դիմել է դատարան սեփական երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու համար: Ուսումնասիրելով գործի հանգամանքները պարզ է դառնում, որ Ա. Համբարձումյանը, ընտանեկան անախորժություններից ելնելով, երկու անչափահաս երեխաներին թողնելով ամուսնու տանը, հեռացել է:
Գործի շրջանակներում երեխաների հայրը հակընդդեմ հայց է ներկայացրել պահանջելով Անուշ Համբարձումյանից բռնագանձել կայուն դրամական գումար՝ամսեկան 50000 դրամ, յուրաքանչյուր երեխայի համար 25 000 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04․03․2014 վճռով Ա. Համբարձումյանին թույլատրվել է տեսակցել երեխաներին յուրաքանչյուր շաբաթ և կիրակի, ժամը 15.00-ից մինչև ժամը 19.00-ն, հոր տանը: Ինչ վերաբերում է ալիմենտին, ապա Անուշ Գարիկի Համբարձումյանին դատարանը պարտավորեցրել որդիների հորը վճարել ամսեկան աշխատավարձի` 36.760 ՀՀ դրամ գումարի մեկ երրորդ մասը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ոչ պակաս 10.000 ՀՀ դրամից։
Վերաքննիչ դատարանը վճիռը անփոփոխ է թողել։ Երեխաներն այժմ չափահաս են։ Երեխաների լավագույն շահից ելենելով՝ դատարանը նման վճիռ է կայացրել, հիմա արդյոք Գեղակերտի դպրոցի սաների լավագույն շահից է բխում նրա դպրոցի տնօրեն լինելը։
Հիշեցնենք, որ NewDay.am-ը տեսանյութ էր հրապարկել Անուշ Համբարձումյանի մասնակցությամբ։ ՀՃԿ անդամները իրենց քարոզարշավի ժամանակ տեսել էին, որ Անուշ Համբարձումյանը Էջմիածնի ընտրություններից 10 օր առաջ օգնություն է բաժանում գյուղի մի շարք ընտանիքներին։ Նա ոչ միայն դպրոցի տնօրենն է այլև գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, Էջմիածնի ավագանու թեկնածու է, ՔՊ-ի ցուցակում է։
















































