Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը որոշեն, որ տարածքներով պիտի փոխանակվեն, պետք է հանրաքվե տեղի ունենա. Սարգիս Խանդանյան

Անկլավների հարցը բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց և դա պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա:  Փոխանակման հարց փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում:  Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում, թե որ, պետք է նաև անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո»,- նշել է նա:

Խանդանյանի խոսքով, պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի, և այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ։ «Հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա: Կառավարությունը նման որոշում ընդունելու լիազորություն չունի»,- ասել է նա:

Նա հիշեցրեց, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին, և հարցը կշարունակի քննարկվել հետագա շփումների ընթացքում։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանի կողմից կիրառվող հռետորաբանությունը չի մեղմանում անգամ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը խոսում է «նոր հայրենասիրական մոտեցման» մասին, Խանդանյանը պատասխանեց, որ Հայաստանը չի հետապնդում տարածքային հավակնություններ. «Հայաստանի Հանրապետությունն ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, և այդ սահմաններից դուրս հայրենիք չի փնտրում։ Մեր նպատակը է մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը այդ սահմանների ներսում»։ Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ձգտել խաղաղ համաձայնագրի կնքմանը և տարածաշրջանային կայունությանը։

Խանդանյանի խոսքով՝ վերջին յոթ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները եղել են թափանցիկ և հանրության համար հասանելի. «Այս բոլոր տարիներին բանակցությունների շուրջ խոսակցությունները հրապարակային են եղել։ Մենք գիտենք, որ այդ բանակցությունները մեծ արդյունքի չեն հանգեցրել, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս զգալիորեն փոխվել է», -ասաց պատգամավորը։

Խանդանյանը նշեց, որ դեռ 2018 թվականից Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի իր ճակատագրին վերաբերվող բանակցություններին։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարություններում նոր բան չկա։

Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը պատերազմի չի ձգտել, այլ հակառակը՝ փորձել է գտնել խաղաղ հանգուցալուծման ուղիներ: «Հայաստանը չի հրաժարվել բանակցություններից։ Պարզապես շուրջ 20 տարի ձևավորված բանակցային կառուցվածքը և փոխված ուժերի բալանսը նվազեցնում էին Հայաստանի մանևրելու հնարավորությունները», – ասաց պատգամավորը։

Խանդանյանը հաստատեց նաև, որ բանակցային գործընթացների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և արձանագրություններ մինչև տարեվերջ նախատեսվում է հրապարակել կառավարության կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև