Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ նման «սայթաքումները» կամ «լեզվի վրիպումները» վերածվում են հստակ ուղերձների. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Րոպեներ առաջ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որի հիմնական զեկուցողը Ռուբինյան Ռուբենն էր։ Ելույթի ընթացքում նա, լրիվ «պատահաբար», հունվարի 27-ը հիշատակի օր հայտարարելու հանգամանքները թվարկելու ժամանակ, շատ հստակ ու հատու ձևով նշեց (բառացի մեջբերում եմ), «օգոստոսի 8-ին ընդունված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ընդունման փաստը»։ Ճիշտ է, խոսքի վերջում իրեն ուղղեց՝ նշելով, թե իրեն հուշեցին, և պետք է ասեր Վաշինգտոնյան հռչակագրի ընդունման փաստը, բայց ինչևէ։
Համաձայնեք, որ նման «լյապերը» պարզապես պատահական չեն լինում նման ամբիոններից։ Ցավոք, օրվա կառավարիչների իշխանության տարիներին բազմիցս տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունեցել այսպես կոչված «վրիպակները»՝ «նրանք զոհվեցին հանուն ոչինչի», «մենք մեզ պարտված չենք համարելու», «ՄԽ համանախագահները 2019-ին առաջարկ չեն ներկայացրել» և այլն։
Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք իրենց պահվածքով և էությամբ գործում են հստակ մշակված սցենարով․ ունեն կոնկրետ լսարանին ուղղված գործիքակազմ, որը համապատասխան պահին և համապատասխան կեցվածքով հանրայնացնում են՝ ցույց տալով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախապես գծագրված պլանի։ Իրավիճակի ողբերկանությունն այն է, որ նման «սայթաքումները» կամ «լեզվի վրիպումները» վերածվում են հստակ ուղերձների, որոնք մատնում են իրական մտածողության և գործողությունների տրամաբանությունը։ Այս դեպքում խոսքը այլևս պատահական սխալ չէ, «սփոյլ» արած քաղաքական ծրագիր։ Իրականում նման դրվագները վաղուց դադարել են պատահական թվալ՝ դրանք պարզապես հերթական ապացույցներն են, որ գործող իշխանության խոսքն ու վարքագիծը ծառայում են մեկ նպատակին՝ հանրային գիտակցության հերթական դեգրադացմանն ու նոր ցնցման նախապատրաստելը։
Եվ վերջում. էս մարդիկ ապրում են իրենց իրականության մեջ՝ սեփական «ապակե ակվարիումում»: Մարազմն այն է, որ էդ «իրականությունը» փորձում են փաթաթել մարդկանց վզին, համոզել որ ինչ-որ լրիվ հում, չեփված բանակցություն, օդում հնչած մտքեր, կարող են խորքային արժեքաբանական հիմք դառնալ, դրանք էլ էդ այլանդակ ուղղությամբ շարժվում են առաջ:
Facebook
Twitter

Կարդացեք նաև