Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մինչ գիշերը մարդիկ քնած են եղել, InecoBank-ը կրկնակի գումարներ է գանձել հաճախորդների քարտային հաշիվներից. քաղաքացիներն ահազանգում են

Սոցիալական ցանցերում օգտատերերը վերջին ժամերին ահազանգում են InecoBank բանկի քարտային հաշիվներից կրկնակի գումարների գանձման մասին։ «Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում է, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Բողոքողների պնդմամբ՝ բանկը կրկնօրինակել է նախորդ օրերին կատարված գործարքները, ինչի պատճառով նույն գնումների դիմաց կրկնակի գումար է դուրս գրվել։

Ահազանգողներից մեկը գրում է, որ խնդիրն արդեն արձանագրել է իր հաշվում․ «Գումարը կրկնօրինակվել է։ Եթե ամսաթվին և ժամին ուշադիր չլինեք, կարող եք մտածել, որ դա նոր գնում է, մինչդեռ այդ վճարումն արդեն կատարված էր օրեր առաջ։ Ես դիմել եմ բանկին, բայց ասում են՝ պետք է ուսումնասիրեն»։

Նա նաև հավելում է, որ խնդիրը հատկապես կարող է հարվածել թոշակառուներին և տարեց մարդկանց, ովքեր հաճախ չեն ստուգում օնլայն հաշիվները․ «Շատերը չեն նկատի, որ նույն գումարը երկրորդ անգամ է գանձվել։ Իսկ այս ընթացքում մարդիկ կարող են մնալ առանց միջոցների։ Ես սա գնահատում եմ որպես թալան»։

Ահազանգում նշվում է նաև, որ եթե բանկը տեղյակ է նման տեխնիկական խնդիրների մասին, ապա պարտավոր էր նախապես տեղեկացնել հաճախորդներին՝ հավելվածի կամ SMS ծանուցմամբ: «Առավոտյան կարելի էր պարզապես գրություն ուղարկել, որ խնդիր է եղել, հայցում են ներողամտությունը և կշտկեն կամ եսիմ էն ինչ»,- նշել է օգտատերը:

Նշենք, որ Inecobank-ը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։

«Հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։

Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ»,- նշված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031