Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին. Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանին գաղտնալսելու և գաղտնալսված նյութեր շրջանառության մեջ դնելու մասին

Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե գաղտնալսումները երբեմն արվում են առանց օրենքները պահպանելու:

«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքը ասաց, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից:

Ինչ վերաբերում է գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելուն, կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները պետք  է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն: Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա նա ո՞նց կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գալ: Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը՝ սկսած շարքային գաղտնալսողից, վերջացրած որոշում կայացնողով, այդ հնարավորությունից զրկված լիներ, որովհետև այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում: Այդ մարդկանց լսածն ի վիճակի են… որ ինչ-որ ձայնագրություններ իրենք անեն և օգտագործեն այլ նպատակով:

Այ դրա բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում անվստահության հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031