Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Պանիկա»՝ ՔՊ-ում. Մեխակյանի պարտությունը ցավոտ է լինելու

«Իշխանություն»-ը գրում է.

Քաղաքական անհաջողությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ռազմավարական հաղորդակցությունների վարչության նոր ղեկավար։ Պաշտոնը ստանձնել է Մանվել Քեշիշյանը՝ մասնագետ, որը նախկինում համագործակցել է USAID ծրագրերի հետ՝ հատկապես ԼԳԲՏ իրավունքների առաջմղման ուղղությամբ։

Ըստ աղբյուրների՝ Քեշիշյանի նշանակումը պայմանավորված է Վաղարշապատում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններով: Նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բախվել է լուրջ հանրային դիմադրության։ Կուսակցության թեկնածուն չի կարողանում ապահովել անհրաժեշտ հանրային աջակցություն, ինչն էլ ստեղծել է քաղաքական ռիսկ Փաշինյանի թիմի համար։

Ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը պատասխանատու է կառավարության տեղեկատվական քաղաքականության և հասարակության հետ հաղորդակցության համար։ Քեշիշյանի հիմնական խնդիրն, ըստ աղբյուրի, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շուրջ ձևավորել դրական հանրային ֆոն՝ ակտիվ հաղորդակցությամբ և մեդիա դաշտում նոր նարատիվների ներդրմամբ։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կուսակցության տեղեկատվական ակտիվությունը զգալիորեն կաճի։ Միաժամանակ, ընդդիմադիր ուժերը կանխատեսում են նաև սադրանքների և հակաքարոզչական մեդիաարշավների ակտիվացում, թիրախում լինելու «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031