Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առավոտյան տեսա դաժանաբար բերման ենթարկելու կադրեր։ Մտածեցի՝ բռնել են 24-ամյա երիտասարդի մարդասպաններին։
Հետո նկատեցի, որ բերման ենթարկվողը կրկին վարչապետի աթոռը զբաղեցրածին ոչ հաճո ընդդիմադիր է։ Թե չէ ես էլ զարմացել էի՝ էդ երբվանի՞ց են հանցագործներին նման դաժան կերպով բերման ենթարկում։
Իսկ մարդասպանները դեռ ազատության մեջ են։ Դե հո ընդդիմադիր չե՞ն, որ օպերատիվորեն գտնեն ու չեզոքացնեն։
Հիշեցնեմ, որ այս տարի գրանցվել է սպանությունների ու ծանր հանցագործությունների ռեկորդային քանակ։ Տվյալներով կկիսվեմ շուտով։


















































