Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Աբովյանում uպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է

Երեկ հայտնել էինք,որ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2անձ հարձակվել էին 24ամյա Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել ,ինչի հետեւանքով նա սպանվել էր։ Աբովյանում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ.-ն, Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության — Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին գրում է Արմլուրը:

Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք,որոնք եղբայրներ են դեռ չեն հայտնաբերվել ,նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։ Ճակատրագրական Գինու Փառատոնը Սպանված երիտասարդի հարազաներից մեկը Գ.Զեյնալյանը հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը ասել էր.«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։

Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։ Դատելով հարազատի հրապարակային գրառումից ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ Գինու փառատոնին վեճ է եղել ու միջադեպը այնքան է խորացել ,որ ավարտը եղավ ճակատագրական։ ենթադրյալ մարդասպանը 14 առաջ էլի մարդ է սպանել Եվ ահա ենթադրյալ մարդասպանը Աբովյան քաղաքի բնակիչ Աշոտ Սոխրաբյանցն է,որը 14 առաջ էլի է մարդ սպանել։

Մեզ հայտնի դարձավ,որ Աշոտ Սոխրաբյանցին 2011թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ նրան ասել է թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու և 07-10-2011թ. ժամը 23-30-ի սահմաններում գնալով տուն բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա.Դովլաթյանին և սպանել նրան։Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11տարով։Առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել էին ինչպես ՀՀ վերաքննիչ այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարաններ,սակայն դատարնները անփոփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։Եվ ահա ենթադրյալ մարդասպանը մի քանի տարի առաջ հայտնվեց ազատության մեջ ու խլեց 24տարեկան տղայի կյանքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031