Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու

Լրահոս

Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք չենք կարողացել ապահովել քվորում. Ալեն Սիմոնյան

Դուք պետք է հասկանաք, որ այսօր, այս վերջին հինգ տարիների ընթացքում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային Ժողովի ամբողջ աշխատանքը, ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտյան քվորում չկար, որի պատճառով նիստը ուշ սկսվեց, մինչդեռ ԱԺ նիստերի դահլիճում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին միջազգային հարթակներում, և մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում։ Ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, տիկին Դավոյանը հիմա այստեղ չէ, Սոնա Ղազարյանը պուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը պուճուր բալիկ ունի, տիկին Տիգրանյանը բալիկ ունի։

Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գործուղման են։ Պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան. երկու-երեք հոգի գործուղման են, և բնական է, եթե մի հոգի հանկարծ, մարդ ես, ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով, կարող է այսպիսի բան լինի, և 0 րոպե նիստը ուշանում է։ Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում»,- մանրամասնեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031